Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
copy image url

Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am

Ներքին 1 շաբաթ առաջ - 17:02 02-07-2025
Armlur–ի հաղորդմամբ, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Լ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծննդաբերությունից անմիջապես հետո, հոգեճնշող վիճակում փորձել է սպանել իրենից ծնված երեխային:

Լ. Հովհաննիսյանը, ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը և առանց որևէ մեկի գիտության ծննդաբերելուց հետո փորձել է սպանել երեխային, 2025 թվականի փետրվարի 15 ին’ ժամը 03:30-ի սահմաններում, փակվելով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 12-րդ շենքի 32-րդ բնակարանի զուգարանում և այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխային՝ Ս․ Հովհաննիսյանին, ծննդաբերելուց անմիջապես հետո, գտնվելով հոգեճնշող վիճակում, վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, գցել է զուգարանակոնքը, երեխայի բերանն է մտցրել կիսարյունոտված և թրջված անձեռոցիկ ու փակել զուգարանակոնքի կափարիչը, որից հետո անտեսելով մայրիկի՝ Անահիտ Մխիթարյանի կողմից նախապես կանչված՝ Աբովյանի շտապօգնության բժշկուհի Մարինե Հարությունյանի հորդորը՝ զուգարանի դուռը բացելու և իրեն ու նորածնին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ՝ դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել:

Դրանից հետո Լիլիթ Հովհաննիսյանը զուգարանի դուռը բացել է միայն բժշկուհի Մարինե Հարությունյանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն զանգելու մտադրության մասին հայտնելուց և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կատարած զանգից դրդված, Լ․ Հովհաննիսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ բժշկուհի Մարինե Հարությունյանը, զուգարանակոնքում հայտնաբերելով Ս․ Հովհաննիսյանին, վերջինիս անհապաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:56 «Բարդիների պուրակ»-ից անհետ կորած 4-ամյա աղջնակը հայտնաբերվել է
20:08 Երեխան ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում․ Նարեկ Սարգսյան
21:12 Երեխան խաղալիս մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին` քայլել է դեպի Լանջազատ․ նոր մանրամասներ
13:45 Ինչքա՞ն կարող է շարունակվել այս համաճարակը. արդյո՞ք զոհված երիտասարդները ամրակապված են եղել. Արսեն Թորոսյան
17:07 Կրծքի երեխային կերակրող հայ կնոջն իր երեխայի հետ բանտ ուղարկած դատավորը տեսե՞լ է այդ տարածքը, համարձակություն ունեցե՞լ է գեթ 3 րոպե գտնվել բանտախցում
15:23 Նա պետք է իր ծնունդը նշեր ընտանիքի հետ, մինչդեռ 1853 օր անցկացրել է Ալիևի գերության մեջ. Վիգեն Էուլջեքչյանը 46 տարեկան է
11:26 Հանրահավաք Գլենդելում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու
11:12 Տնից մարդուն բռնել են, 3 օր պահել ահաբեկչության կասկածանքով. Մանուկյանը՝ սանտեխնիկի մասին
14:57 Oragir.News-ի հրապարակումից հետո ՇՊՀ-ում դիպլոմների հանձնման անարդար կարգը վերանայվեց
11:17 Արտառոց դեպք՝ Երևանում. մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին