Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի գլխավոր քարտուղարի հետ
copy image url

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի գլխավոր քարտուղարի հետ

Ներքին 1 շաբաթ առաջ - 12:41 02-07-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Միջազգային Առևտրի Պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը և գլոբալ կարգավորումները՝ ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ և վեճերի լուծմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման և ստանդարտացման հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP 17 ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։

Ամենից շատ դիտված

18:56 «Բարդիների պուրակ»-ից անհետ կորած 4-ամյա աղջնակը հայտնաբերվել է
20:08 Երեխան ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում․ Նարեկ Սարգսյան
21:12 Երեխան խաղալիս մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին` քայլել է դեպի Լանջազատ․ նոր մանրամասներ
13:45 Ինչքա՞ն կարող է շարունակվել այս համաճարակը. արդյո՞ք զոհված երիտասարդները ամրակապված են եղել. Արսեն Թորոսյան
17:07 Կրծքի երեխային կերակրող հայ կնոջն իր երեխայի հետ բանտ ուղարկած դատավորը տեսե՞լ է այդ տարածքը, համարձակություն ունեցե՞լ է գեթ 3 րոպե գտնվել բանտախցում
15:23 Նա պետք է իր ծնունդը նշեր ընտանիքի հետ, մինչդեռ 1853 օր անցկացրել է Ալիևի գերության մեջ. Վիգեն Էուլջեքչյանը 46 տարեկան է
11:26 Հանրահավաք Գլենդելում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու
11:12 Տնից մարդուն բռնել են, 3 օր պահել ահաբեկչության կասկածանքով. Մանուկյանը՝ սանտեխնիկի մասին
14:57 Oragir.News-ի հրապարակումից հետո ՇՊՀ-ում դիպլոմների հանձնման անարդար կարգը վերանայվեց
11:17 Արտառոց դեպք՝ Երևանում. մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին