ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկվել որոշ կաթոլիկների կողմից այն բանից հետո, երբ արհեստական բանականության միջոցով վերարտադրել է Հռոմի Պապի նկարը իր իսկ դեմքով և հրապարակել Սպիտակ տան սոցիալական ցանցերում։Այս մասին գրում է BBC-ն։
Նյու Յորքի կաթոլիկների համաժողովը հրապարակումը համարել է հավատքի նկատմամո ծաղրանք։ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել այս ամենին, սակայն ավելի վաղ նա կատակով հայտարարել էր, որ կցանկանար մի օր Հռոմի պապ դառնալ։
Նովոռոսիյսկում գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են երեք բնակելի շենքեր, վիրավորվել է հինգ մարդ։ Տեղեկությունը հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։Այս մասին գրում է Interfax-ը։
Վնասներ են արձանագրվել նաև Անապայի և Թեմրյուկի բնակելի շենքերում։ Ռոստովի շրչանի Ցելինա գյուղում անօդաչու սարքի բեկորների պատճառով հրդեհվել են երկու տներ։
Սպիտակ տան պաշտոնական YouTube ալիքը մեկնարկել է ուղիղ եթեր «Lo-fi MAGA տեսանյութ հանգստանալու/ուսումնասիրելու համար» խորագրով։ Եթերի ընթացքում ցուցադրվում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը անիմացիոն կերպով ստորագրում փաստաթղթեր՝ հանգստացնող երաժշտության ներքո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում