«Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել 

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:21 23-05-2025
Այսօր՝ մայիսի 23-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել։

Տեղում հավաքված քաղաքացիների խոսքով՝ վթարված մեքենայում աշակերտներ են եղել, ովքեր շտապում էին «Վերջին զանգ»-ի միջոցառումներին։ Մեքենան զարդարված էր փուչիկներով։

Նախնական տվյալներով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Նշենք, որ այսօր Հայաստանի դպրոցներում նշվում է «Վերջին զանգ»-ը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված