Արդեն հայտնել էինք, որ երեկ Մեղրիի զորամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Աղասի Սերոժի Դալլաքյանը։
Մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, զորամասում հրազենից մահացած զինծառայողի մարմինը քիչ առաջ հասավ գյուղ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ երեկ մահացած զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղից էր։
Oragir.News-ի հետ զրույցում Շիրակի մարզի Բասենի գյուղապետ Հայկ Մնացյանը նշել էր, որ Աղասին 8-9 ամիս առաջ էր մեկնել ծառայության, Մեղրիում էր ծառայում։ Աշխատասեր, թասիբով տղա էր, իրենց ընտանիքը գյուղում շատ հարգված է։ Երկու եղբայր են, ավագն ինքն էր, եղբայրը դպրոցական տարիքի է
Մանրամասները՝ տեսանյութում