Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:44 27-06-2022

Ջհանգիրյանը հիվանդանոցում է. նախապատրաստվում է հրաժարականի օպերացիան

Oragir.news-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա։ Մեր տեղեկություններով՝ Գերմանիա մեկնելու համար պաշտոնական պատճառ է ներկայացվելու Ջհանգիրյանի առողջական խնդիրները լուծելը, սակայն իրականում Ջհանգիրյանը մեկնելու է Գերմանիա և այնտեղից հրաժարական ներկայացնի։

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը Oragir.news-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Գագիկ Ջհանգիրյանը երևանյան հիվանդանոցներից մեկում հետազոտման և բուժման մեջ է գտնվում։

«Միայն այսքանը կարող եմ ասել։ Հայաստանից մեկնելու հետ կապված լուրն իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր աղմկահարույց ձայնագրություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում այժմ նյութեր են նախապատրաստվում։ Ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես է Ջհանգիրյանը համոզում Վարդազարյանին հրաժարական ներկայացնել։

Հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները։