copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:39 27-01-2022

«Բաջանաղապետությունը» վտանգավոր է միայն այդ դեպքում․ Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի հերքում, որ Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը իր ընկերն է, դիտարկմանը, որ նա նաև ՀՀԿ-ական է եղել, Անդրեասյանը պատասխանեց․

«Գիրգոր Մինասյանը իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ, և արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես բոլոր նախարարների տեղակալները, քաղաքական պաշտոն է, դա վկայում է այն մասին, և հենց դա է հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև վստահելի մասնագետի, որը քո հետ կիսում է քո գաղափարները։ Ինչ վերաբերում է պարոն Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, ապա ես կարող եմ միայն վկայել, որ իմ, իր և բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»,- ասաց նախարարը։

Հարցին, թե դա «բաջանաղապետություն չէ՞, Անդրեասյանը «բաջանաղապետության» նոր սահմանում տվեց․

«Բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները այն դեպքում են վտանգավոր, երբ դա քաղաքացիական պաշտոն է, մրցութային, երբ դու քո ինչ-որ ծանոթի կամ բարեկամի անցկացնում ես այդ մրցույթում։ Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնում ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կան քաղաքական գործընկերային, ընկերական հարաբերությունները, որտեղ նաև պահպանված է մասնագիտական որակը և շահը, դա նորմալ է նշանակումների համար»։