copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:35 27-01-2022

Moderna-ն սկսում է օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Ամերիկյան Moderna ընկերությունը սկսել է օմիկրոն շտամի դեմ խթանող պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

«Moderna-ն այսօր հայտարարել է, որ օմիկրոն շտամի դեմ խթանող պատվաստանյութի երկրորդ փուլի ուսումնասիրության շրջանակում պատվաստվել է առաջին մասնակիցը»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս փուլը հնարավորություն կտա գնահատելու պատվաստանյութի արդյունավետությունը երկու խումբ մեծահասակ կամավորների շրջանում:

Առաջին խմբում ընդգրկված են Moderna-ի երկու բաղադրիչով պատվաստվածները, ընդ որում երկրորդ բաղադրիչը պետք է ներարկված լինի առնվազն վեց ամիս առաջ:

Երկրորդ խմբում առնվազն երեք ամիս առաջ պատվաստանյութի խթանող դեղաչափ ստացած կամավորներն են:

Ընդհանուր առմամբ փորձարկումներին մասնակցելու է 18 տարեկանից բարձր 600 մարդ։

Ամենից շատ դիտված