Երևան +23°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:47 27-01-2022

Սթոլթենբերգը նշել է Եվրոպայում արագ արձագանքման ուժերի թիվը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում 5000 զինծառայող կա: Այս մասին նա ասել է հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում։

«ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը բաղկացած են 5000 զինծառայողից, որոնք կարող են տեղակայվել օրերի ընթացքում»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ և Սև ծովերի տարածաշրջաններում, քանի որ լարվածությունը Եվրոպայում աճում է։

«Ռուսաստանը շարունակում է ռազմական ուժեր կուտակել: Մենք տեսնում ենք, որ զորքեր են տեղակայվում նաև Բելառուսում: Այս ամենն իրականացվում է զորավարժությունների քողի ներքո», ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան