Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:34 26-01-2022

Ոչ մի անգամ չի զլացել, չի բողոքել, ասում էր՝ մերս, շա՜տ լավ է. զոհվածի մայր

Այսօր Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում նույն դպրոցից Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների՝ Էրիկ Սահակյանի, Էրիկ Գևորգյանի և Արմեն Կարապետյանի անվան դասասենյակի անվանակոչումն էր։

44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներից Էրիկ Գևորգյանի մայրը Oragir.news-ի հետ զրույցում խոսեց տղայի սխրագործության, կիսատ մնացած երազանքների, բանակ գնալու և Հադրութում զոհվելու մասին։

Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանը Oragir.news-ի հետ զրույցում խոսեց տղաների հատկանիշների մասին. «Նրանք իսկապես հայրենասեր տղաներ էին, Էրիկը, օրինակ, իր վերջին զանգին բանաստեղծություն էր ասում՝ հայրենիքի համար զոհվելու։ Դա գուցե Աստծո նախախնամությունն էր»,- հուզված պատմում է տնօրենը։

Այնուհետև Փարաքարի Մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված երեք տղաներին։

Քնարիկ Պետրոսյան