Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:27 26-01-2022

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում․

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022թ. Ձմեռային նստաշրջանի ընթացքում ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»:

Ամենից շատ դիտված