Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:43 26-01-2022

Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ: Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր մինչ դատական նիստը ապացուցեց հենց բոլորի համար ակնհայտ անհիմն բնույթը Աշոտ Երկաթին առաջադրված մեղադրանքի: Նույնիսկ քրեական գործի այդպես կոչված փաստական հանգամանքը շատ պարզ ցույց տվեց ինչ աբսուրդային է: Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի»: