copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:42 26-01-2022

Հզոր պայթյուն՝ Աթենքի կենտրոնում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր՝ հունվարի 26-ին, բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, վնասվել են մի քանի շենքեր, մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Athens 24-ը։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունի ամենահավանական պատճառը գազի արտահոսքն է։ Հաղորդվում է, որ շենքի մի մասը բնակեցված չի եղել։

Հրդեհն արագ մարվել է։ Պայթյունի հարվածային ալիքը լրջորեն վնասել է ամբողջ շենքը, որի առաջին հարկում գտնվում է մթերային խանութ, ինչպես նաև դիմացի շենքը։

200 մետր հեռավորության վրա կոտրվել են տների պատուհանները, վնասվել է երկու ավտոմեքենա: Տուժել է 78-ամյա տղամարդ, նրան հոսպիտալացրել են:

Պայթյունի վայր է ժամանել Հունաստանի ոստիկանության պայթյունավտանգ սարքերի վնասազերծման խումբը։

Ամենից շատ դիտված