Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:29 26-01-2022

Ֆրանսիայում մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերը` մարդկանց անտարբերության պատճառով

Փարիզում ողբերգական մահով մահացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է La Libre-ն։

Նշվում է, որ Ռոբերն ընկել է քաղաքի կենտրոնում փողոցի մեջտեղում և մոտ ինը ժամ պառկել մայթին։ Այն պատճառով, որ նրան ոչ ոք չի օգնել, նա ստացել է ծանր գերսառեցում ու մահացել։

Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին Հանրապետություն բազմամարդ շրջանում։ Ռոբերը ժամը 21:30-ին դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով ընկել է ու չի կարողացել բարձրանալ։

Հաջորդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, փրկարար ծառայության աշխատակցին է դիմել մի անօթևան, սակայն արդեն ուշ է եղել։

Ռենե Ռոբերը հայտնի է դարձել Փարիզում որպես ֆլամենկո պարողների լուսանկարիչ-դիմանկարիչ դեռևս 1950-ականներին։ Նա սիրում էր նկարներում ֆիքսել պարողների ու երաժիշտների զգացմունքային դեմքերը։