copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:15 26-01-2022

Պետդումայում ելույթի ժամանակ Լավրովը դիտողություն է արել լուսանկարչին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայում, դիմել է դահլիճում գտնվող լրագրողներին՝ խնդրելով «չչխկչխկացնել» ֆոտոխցիկները։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն առաջարկել է լուսանկարել իրեն հեռախոսների խցիկներով՝ անձայն ռեժիմում։

Պետդումայում Լավրովը ելույթ է ունեցել կառավարության ժամին։ Նա անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների և եվրասիական ինտեգրման հարցերին։