Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 26-01-2022

Փաշինյանը Արցախը համարում է Ադրբեջան այնպիսի պնդումով, ինչպիսին Էրդողանն ու Ալիևը չեն համարձակվում

Այսօր «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հյուրն էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նազարյանը անդրադարձ կատարեց նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հարցին և նշեց․ «Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել Նիկոլ Փաշինյանի ակնարկած փաստաթուղթը՝ որով Փաշինյանը ասում է, որ այո, Ադրբեջանի հետ պետք է խաղաղություն կնքել։

Արմեն Սարգսյանը, լինելով շատ խելացի մարդ, հասկացավ, որ հնարավոր է՝ ստորագրությունը ջարդվի իր գլխին, հանգիստ խղճով հեռացավ։ Եթե Արմեն Սարգսյանը հանգիստ խղճով չլիներ, հրաժարական կտար այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի կողմից ընտրվեց վարչապետ։

Իրականությունն այն է, որ Արմեն Սարգսյանը չցանկացավ մասնակից դառնալ այդ հայ-թուրքական խաղին և մասնակցել «խաղաղություն» կոչված պայմանագրին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն կարծիքին, որ ինքը 2018 թվականից գիտեր՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում՝ Նազարյանը նշեց․ «Փաշինյանը այստեղ կարդաց իր ցմահ բանտարկության վճիռը։ Փաշինյանը, իր պնդմամբ, իմանալով, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, տարավ և հաշմանդամ դարձրեց 10․000 երեխայի, պաշտոնական տվյալներով սպանեց 4000 երեխայի։ Սա շատ ծանր մեղադրանք է, ծանր հանցագործության մասին, որպիսին մարդկության պատմությունը չի տեսել նույնիսկ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ։

Նազարյանը անդրադարձ կատարելով Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատին՝ նշեց․ «Փաշինյանը Արցախը համարում է Ադրբեջան այնպիսի պնդումով, ինչպիսին Էրդողանն ու Ալիևը չեն համարձակվում անել, քանի որ իրենց սրտի խորքում գիտեն, որ Արցախը հայկական է։ Մեր երկրի պարագայում՝ ունենալ նման մարդ և պնդել, որ նա ունի պողպատե մանդատ, իմ կողմից անընդունելի է»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի