Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:48 26-01-2022

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է նվազեցնել կախվածությունը դոլարից։ Այդ թվում՝ այդ նպատակով երկիրը կտրուկ կրճատում է դոլարով իր արտարժութային պահուստները։

Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն «ակտիվորեն օգնում է» Ռուսաստանին ավելի քիչ կախվածություն ունենալ դոլարից՝ անելով «հնարավոր ամեն ինչ՝ խաթարելու վստահությունը այդ արժույթի նկատմամբ»։