Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 26-01-2022

Մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դատավարությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Բորիս Բախշիյանը:

Նիստին պետք է քննարկվի նաև Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը մեկ այլ տեսակի խափանման միջոցով փոխելու միջնորդության քննարկումը:

Դատավորի հարցին, թե առողջական վիճակն ինչպիսի՞ն է, Մինասյանը պատասխանեց, թե դիմանում է: «Սրտի խնդիրներ ունեմ»,-կարճ պատասխանեց Մինասյանը:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնեց, որ Մինասյանի մոտ տարիներ առաջ երկու անգամ սրտամկանի կաթված է գրանցվել, երեք անգամ սիրտը ստենտավորել են Նորք-Մարաշ ԲԿ-ում:

«Մինասյանը սրտի բաց վիրահատությւոն է տարել, որից հետո երկրորդ աստիճանի սրտային անբավարարություն ունի: Բացի այդ, ստամոքսի խոց է ունեցել, որի համար նույնպես վիրահատվել է: Հրազենային վնասում է ստացել 1999-ին, ինչի հետևանքով թոքի որոշ մասը հեռացվել է»,-ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ Մինասյանի խորհուրդ են տվել դեղորայքային բուժում ստանալՙ սրտաբանի հսկողությամբ: Պաշտպանը էպիկրիզը դատավորին տրամադրեց: Դատական նիստը շարունակվում է: