copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:25 26-01-2022

Ամերիկուհին 145 կգ-ից դարձել է 77 կգ. նա բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը

ԱՄՆ բնակչուհի Քայլա Մեհանը, ով կշռում էր 145 կիլոգրամ, նիհարել է մինչև 77 կգ, երբ ավելորդ քաշը սկսել է խանգարել նրան կատարելու առօրյա գործեր։

Բացի անհարմարությունից, քաշի կորստի մասին մտածելու պատճառ է դարձել դիաբետի ռիսկը նվազեցնելու ձգտումը, փոխանցում է Today.com-ը։ Դիետաները, որոնց դիմել է ամերիկուհին նիհարելու առաջին փորձերի ժամանակ, ոչ մի արդյունք չեն տվել, և նա դիմել է կենտրոն, որն օգնել է նրան աստիճանաբար քաշը գցել՝ փոխելով համային նախասիրությունները և մեծացնելով ֆիզիկական ակտիվությունը։.

Նիհարելու ցանկություն ունեցողներին Մեհանը խորհուրդ է տվել գտնել աջակցություն (նա ինքը դա ստացել է ընտանիքից), դնել իրենց առջև փոքր նպատակներ և ուշադրություն դարձնել լավ սովորությունների ձևավորմանը։