copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:45 26-01-2022

Ավստրիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ չի ցանկանում պարել Պուտինի հետ

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ չէր ցանկանա պարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ի տարբերություն իր նախորդի՝ Կարին Քնեյսլի։ Այս մասին նա ասել է Kurier պարբերականին։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Քնեյսլը Պուտինին հրավիրել էր իր հարսանիքին և նույնիսկ պարել նրա հետ։ Շալենբերգը լրագրողներին ասել է, որ հաստատ դա չէր անի։

«Որպես տղամարդ, ես Պուտինի հետ պարելու գայթակղությանը չէի տրվի և չէի անի դա»,- ասել է նա:

Արևմտյան շատ լրատվամիջոցներ քննադատել են Քնեյսլին Պուտինի հետ պարելու համար։ Նրանք, մասնավորապես, մատնանշել են, որ Քնեյսլը վերջում խոնարհվել է, կարծես «ի նշան հնազանդության»։

2021 թվականին Քնեյսլը ընդգրկվել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում։