Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:26 26-01-2022

Նոր հակառեկորդ. Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17530 դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17530 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է նախօրեին՝ 15762 դեպք։

Նախօրեին կատարվել է 78172 թեստ. ՊՇՌ-թեստ՝ 31272, հակագենային արագ թեստ՝ 46900։ Ըստ stopcov.ge կառավարական կայքի, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշը կազմել է օրական 22.42%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 15.32%, մեկ շաբաթում՝ 19.58%։

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14813-ի։ Կառավարությունը հայտնել է, որ ևս 39 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Ապաքինվել է ևս 5087 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1.092.684 է, ապաքինվել է 977.832 մարդ։