copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:37 26-01-2022

Երևանում վրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է

Երևանում վրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքը տեղի էր ունեցել 2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում։ ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա աղջկան, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն: