copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:15 26-01-2022

Բայդենը պատրաստ է ամերիկյան զորքերի մի մասը տեղափոխել Եվրոպա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շուտով կարող է որոշում ընդունել ամերիկյան զորքերի մի մասը, որոնք ավելի վաղ մարտական պատրաստվածության էին բերվել, Եվրոպա տեղափոխելու վերաբերյալ։ ԱՄՆ առաջնորդի խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Ես, հնարավոր է, ուղարկեմ այդ ուժերի մի մասը։ Շուտով։ Պարզապես այն պատճառով, որ դրա համար ժամանակ է պահանջվում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով, զորքերը մարտական ​​պատրաստվածության բերելը սադրանք չէ, իսկ նրանց ուղարկելու հարցը կախված է այն բանից, թե «ինչ կանի կամ չի անի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։

Միաժամանակ Բայդենը հաստատել է, որ չի պատրաստվում ԱՄՆ զորքեր ուղարկել Ուկրաինա։