Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:45 26-01-2022

Բայդենն ասել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել Պուտինի դեմ Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժելու դեպքում նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ հնարավոր անձնական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ լրագրողների հարցին, հաղորդում է Bloomberg-ը։

Սպիտակ տան ղեկավարը դրական է պատասխանել լրատվամիջոցների հարցին, հաղորդում է գործակալությունը։

Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ Հանրապետական ​​կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել «Պուտինին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ակտը», որում առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ։

Սև ցուցակում են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան և այլք։