copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:32 26-01-2022

Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային սահմանափակումներ են մտցվել երեխաների համար

Սանկտ Պետերբուրգում մինչև 18 տարեկան անձինք հունվարի 28-ից փետրվարի 13-ը չեն կարողանա այցելել մշակութային, ժամանցի և սպորտային միջոցառումների վայրեր։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անչափահասներին Սանկտ Պետերբուրգում արգելված է նաև կենդանաբանական այգիներ, թանգարաններ, ցուցահանդեսներ, թատրոններ, կրկեսներ, համերգներ և ատրակցիոններ այցելելը:

Արգելքը ներառում է նաև մարզական հաստատությունները՝ լողավազաններ, ֆիթնես կենտրոններ, փակ սահադաշտեր և ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ։ Հստակեցվում է, որ արգելքը չի տարածվում մարզական կենտրոնների և պրոֆեսիոնալ սպորտի վրա։