Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:53 26-01-2022

Խորվաթիայի կառավարությունը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի վերաբերյալ նախագահ Միլանովիչի հայտարարությունը

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը մեկնաբանել է նախագահ Զորան Միլանովիչի հայտարարությունը, որ երկիրը հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից՝ դաշինքի և Ռուսաստանի միջև ռազմական բախման դեպքում։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Մի պահ մտածեցի, որ դա ինչ-որ ճեպազրույց է, և դա ինչ-որ ռուս պաշտոնյա է: Ես չգիտեմ, թե նա (Միլանովիչը) որ զինվորների մասին է մտածում, բայց ես երկու անգամ եղել եմ այնտեղ (Ուկրաինայում), և այնտեղ մենք զինվորներ չունենք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, նախագահի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Արևելյան Եվրոպայում գտնվող միակ խորվաթական զորախումբը Լեհաստանից վերադարձել է «երկու-երեք օր առաջ»։