Ներքին Ուղիղ խոսք 2 տարի առաջ - 09:53 26-01-2022

Արտաքին հենարան գտնելիս երկիրը տվեցինք ՌԴ-ին. Ալեք Ենիգոմշյան

ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջի՝ Արմեն Բիլյանի մասին գրառմանը՝ ներկայացնելով մանրամասներ, խոսել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին և անդրադարձել այն մեխանիզմներին, որոնք հարկավոր են երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։

Ենիգոմշյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ նշել էր, որ Արմեն Բիլյանի նկատմամբ աղաղակող անարդարության հարցում վերջ է դնում հրապարակային լռությանը և կեղծիքը պարտակելու մեջ մեղադրում նրա նախկին զինակիցների ղեկավարներին, որի վերաբերյալ Oragir.news-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։ Ինչպես նաև խոսեց Արմեն Բիլյանի ներկայիս առողջական վիճակի և բանտարկության մանրամասների մասին։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ նշեց, որ քանի որ մեր երկրի դեպքում երկիրը խորհրդարանական կառավարման համակարգ ունի, դժվար է պատկերացնել նախագահի ազդեցությունը։ Մեր պարագայում, բնականաբար, նախագահը ազդեցություն ունեցել է ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Խոսելով դաժան պատերազմի հետևանքով կորսված հայրենիքի մասին՝ նշեց, որ դրա հետ բերելը իսկապես դիվանագիտական մեծ ջանք է պահանջում։ Խոսեց նաև այն մասին, թե ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում, և ինքնակամ, կարելի է ասել, հանձնվեցինք մեկ այլ պետության. «Արտաքին հենարան գտնելիս երկիրը տվեցինք ՌԴ-ին»,- նշեց նա։

Վերջում անդրադարձավ այն անհրաժեշտ մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են նորից վերականգնվելու համար՝ բանակից սկսած մինչև տնտեսություն։

«Մեր երկրի ու պետականության համար արժեհամակարգն է առաջնային, իշխանությունները պետք է շատ մտածեն ազգային արժեքների մասին, որից բխում է ծրագիրը և պետականամետությունը։ Այդ երկուսը շատ կարևոր են»,- նշեց նա։

«Մենք դատապարտված չենք վերացման, եթե ներքին ու արտաքին առումով կարողանանք ամեն բան ճիշտ անել և քայլ առ քայլ կարողանանք բարելավել մեր ճակատագիրը»։

Ձեզ գուցե հետաքրքրի