Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:27 26-01-2022

 ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա

Վաշինգտոնը համաձայն չէ Ուկրաինայի իշխանությունների գնահատականների հետ, որ ռուսական ներխուժման վտանգ չկա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

«Ոչ ոք չի կարող կարդալ նախագահ Պուտինի և ՌԴ ղեկավարության մտքերը: Այն, ինչ մենք տեսնում ենք, դա տարբեր վարժանքներն են, այդ թվում սահմանին տեղակայված ռուսական զինուժը»,- պարզաբանել է Փսակին:

Բացի այդ, Փսակին ասել է, որ Բայդենն Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու «ո՛չ մտադրություն ունի, ո՛չ շահագրգռվածություն, ո՛չ էլ ցանկություն»։ Միևնույն ժամանակ նա կենտրոնացել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների հետ ջանքերի համակարգման վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ից սպառազինությամբ բեռնված երրորդ ինքնաթիռն է ժամանել է Ուկրաինա։ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը բեռնաթափվել է F տերմինալում։