Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:31 25-01-2022

Քրեական գործ չհարուցելու դատախազության որոշումը հակաիրավական է. Արծվիկ Մինասյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունը։

Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշումը հակաիրավական է, քանի որ, նրա խոսքերով, կանխամտածված իրականացվել է այնպիսի գործողություն, որն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներ է պարունակում:

Նշենք, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը։