copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:53 25-01-2022

Երևանյան լճում դի է հայտնաբերվել․ ԱԻՆ

Հունվարի 25-ին` ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները դին դուրս են բերել լճից։