Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:08 25-01-2022

Ռիչարդ Գիրը վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը վաճառքի է հանել իր՝ քաղաքից դուրս գտնվող առանձնատներից մեկը Փաունդ Ռիջում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Compass կայքում։

Գիրն այս տանը ապրել է մոտ 20 տարի։ 2000 թվականին կառուցված առանձնատունը գտնվում է հսկայական՝ երեք հեկտար տարածքի վրա։ Ունի լողավազան, մասնավոր լողափ, ախոռ, ֆուտբոլի դաշտ և սպա գոտի։

Տունն ունի երեք հարկ, ութ ննջասենյակ, ինը լոգասենյակ, մի քանի ճաշասենյակ և հյուրասենյակ։

Ինտերիերը բաց գույներով է՝ շեշտը դնելով բնական նյութերի վրա։

Տունն ունի նաև ժամանակակից կենցաղային տեխնիկա և հատուկ սենյակ՝ կիթառների հավաքածուի համար։

Ֆոտոշարք