Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:32 25-01-2022

Փարիզում Chanel-ի ցուցադրությանը ձի են դուրս բերել բեմահարթակ

Փարիզում Chanel նորաձևության տան ցուցադրությանը պատմության մեջ առաջին անգամ ձի են բերել։ Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի թոռնուհին՝ Շառլոտ Կազիրագին, արքայադուստր Քերոլինի դուստրը, բեմահարթակ է դուրս եկել ձիու վրա: Շարլոտան Chanel-ի սև թվիդից կոստյում է կրել։

Հանդիսատեսը զարմացել է, իսկ առաջին շարքում նստածները նույնիսկ մի փոքր հետ են քաշվել։

Այս անգամ, համավարակի պատճառով, շոուն շատ ավելի քիչ «աստղեր» են այցելել, քան սովորաբար։ Այնուամենայնիվ, նորույթները դիտելու էին եկել Վանեսա Պարադին, Մարգո Ռոբին և Ֆարել Ուիլյամսը։