copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:52 25-01-2022

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44–օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ Տեղեկությունը զետեղված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի (Զինվորի տան) Facebook-ի էջում։

«Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր ստորագրեցին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:

Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: