Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:42 25-01-2022

Բալկաններում երեք երեխաների հայրիկի օրգանիզմում հայտնաբերել են արգանդ և ձվարան

Կոսովոյի տարեց բնակչի ճողվածքի հեռացման վիրահատության ժամանակ տղամարդու օրգանիզմին բնորոշ օրգանների հետ միասին հայտնաբերվել է արգանդ՝ վզիկով, ֆալոպյան փողով և ձվարանով։ Տղամարդը երեք երեխաների հայր է, թեև լրատվամիջոցները չեն պնդում, որ երեխաները նրան հարազատ են։

Հայտնի է մոտ 200 նմանատիպ դեպք, թեև ենթադրվում է, որ կարող են լինել զգալիորեն ավելի, քանի որ այդ բացառիկ երևույթը սկսել է ուսումնասիրվել միայն քսաներորդ դարում։ Մշտական Մյուլերյան ծորանի ​​համախտանիշի դեպքում գենետիկորեն և ֆիզիոլոգիապես արական օրգանիզմում կարող են հայտնվել կանանց որոշ օրգաններ:

Գիտական աշխատանքը հրապարակվել է Urology Case Reports ամսագրում: