copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:26 25-01-2022

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու դեսպանի պատրաստակամությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում իրականացվող բարեփոխումները: Բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է օտարերկրյա ուսանողների ներգրավման, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունության ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման բաղադրիչները:

Կողմերը ներկայացրել են իրենց երկրների բուհերում օտարերկրյա ուսանողների համար նախատեսված իրավակարգավորումները, մասնագիտությունների առաջնահերթությունները և այլ խնդիրների վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության որակի ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտերկրում հայկական մշակութային ժառանգության կարևոր նմուշ հանդիսացող Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու պահպանման, վերականգնման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ողջունելով Բանգլադեշի կառավարության այդ նախաձեռնությունը՝ մշակութային ժառանգության պահպանման՝ պետությունների հանձնառության շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ՅՈՒՆԵՍԿՕ–ին համապատասխան հայտի ներկայացման գործընթացում և դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իր հսկողության ներքո հայտնված հազարավոր հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Կողմերը քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև