Երևան +20°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:07 25-01-2022

Որտեղ է պահում Փաշինյանը Պուտինի նվերը

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական առցանց մամուլի ասուլիսով, որը, ըստ անմենայնի, տեղի էր ունենում վերջինիս աշխատասենյակում։

Կադրերից մեկում երևում է Փաշինյանի աշխատասենյակի հարևանությամբ տեղադրված է ոսկեզոծ արձանիկ՝ ձիթենու ճյուղի տեսքով։ Սա այն նույն արձանիկն է, որը Փաշինյանն ու Ալիևը նվեր էին ստացել վերջին եռակողմ հանդիպման ժամանակ։

Փաստորեն, այդ հանդիպումն ու ստացած նվերը Փաշինյանի համար այնքան հիշարժան են, որ նա Պուտինի նվերը իր աշխատասենյակում է պահում, իր աշխատասեղանի հարևանությամբ․

«Ինձնից ձախ դուք տեսնում եք մեր նվերը և´ հայ ընկերներին, և´ ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն և բարեկեցություն: Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն և պայմաններ կստեղծեն Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար»,- ասել էր Պուտինը՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին: