Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:43 25-01-2022

Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Տեղեկությւոնը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։

«Նախատեսված է, որ իրենք կլինեն մեր դրոշակակիրները, բայց դա դեռ հստակ չէ։ Փոփոխություն կարող է լինել, եթե կորոնավիրուսով վարակվեն ու չկարողանան մասնակցել ՕԽ–ին»,- նշեցին ՀԱՕԿ-ից։

Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, 1 լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը և 2 գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։

Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։