Ավելին 2 տարի առաջ - 16:24 25-01-2022

Ստեղծվել է մտքերը կարդացող սաղավարտ

Կալիֆոռնիական «Cognition»-ը մշակել է AR սաղավարտ, որը կարդում ու արտաբերում է մարդու մտքերը։ Բացի իր հիմնական գործառույթից՝ սաղավարտն ապահովում է նաև հաղորդակցություն լրացված իրականությունում (Augmentative alternate communication, AAC):

«Cognition One» համակարգն իր մեջ ներառում է AR ականջակալ և ոչ ինվազիվ ուղեղ-համակարգչային ինտերֆեյս, այսինքն՝ այն իր գործառույթը կատարում է առանց վիրահատական միջամտության։ Բացի սարքից՝ ստարտափը ստեղծում է հատուկ ալգորիթմներ՝ նախատեսված մեքենայական ուսուցման համար, որը հետագայում կկիրառվի լեզվի մշակման խնդիրները լուծելու մեջ։ Այն կարող է հարմարվել յուրաքանչյուր օգտագործողի հաղորդակցման յուրահատուկ ոճին, որպեսզի համակարգը ավելի արդյունավետ ճանաչի այն, ինչ մարդը պատրաստվում է ասել կամ անել:

Դրա համար ընկերությունն արդեն 12 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել մի քանի ներդրողներից և մշակել նախատիպը։ Սարքը դեռ փորձարկման փուլում է։ Օգտագործողները կարող են հրամանները մուտքագրել ստեղնաշարի օգնությամբ։ Ականջակալը միանում է համակարգչին, սմարթֆոնին կամ նոութբուքին USB մալուխով կամ Wi-Fi-ով, ինչպես նաև կարող է աշխատել ինքնուրույն՝ օգտագործելով 4G LTE-ն: Ի դեպ, ականջակալի էկրանին ցուցադրվում են ոչ միայն բառեր և արտահայտություններ, այլև էմոջիներ: