Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:59 25-01-2022

Գրադսկու այրիին կողոպուտի ենթարկած կասկածյալներից մեկին ձերբակալել են

Ոստիկանությունը ձերբակալել է Մերձմոսկվայում երգիչ Ալեքսանդր Գրադսկու այրիի՝ Մարինա Կոտաշենկոյի վրա հարձակման կասկածյալներից մեկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։

Նարո-Ֆոմինսկ քաղաքային շրջանի տարածքում կատարված ավազակային հարձակման ենթադրյալ մասնակիցը նախկինում դատված տղամարդ է՝ ծնված 1994 թվականին:

Ինչպես պարզաբանում է «112» Telegram ալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, կասկածյալը Տաջիկստանի 27-ամյա քաղաքացի Ումեջոն Ժաբորովն է։ Նրան ձերբակալել են «Մենդելեևսկայա» մետրոյի կայարանում։ Նա արդեն 10 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում, նախկինում դատված է եղել կաշառք տալու համար։

Մարինա Կոտաշենկոյի խոսքով, հունվարի 16-ին երեք անհայտ անձինք ՃՏՊ են հրահրել իր մեքենայով։ Այնուհետև չարագործները նրան ստիպել են վերադառնալ տուն և հանձնել այնտեղ պահված գումարը՝ 100 մլն ռուբլի։