copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:44 25-01-2022

Կիյոսակին կանխատեսել է բիթքոինի գնանկում մինչև 20 հազար դոլար

Բիթքոինի փոխարժեքը մոտակա ժամանակներում կարող է իջնել մինչև 20 հազար դոլար։ Այս մասին Twitter-ում գրել է «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի հեղինակ, ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող Ռոբերտ Կիյոսակին։

Կիյոսակին նշել է, որ օգտագործում է այս հնարավորությունը՝ կրիպտոարժույթ գնելու համար։ Միևնույն ժամանակ, նա արդեն զբաղվել էր թվային ակտիվի գնմամբ, երբ այն վաճառվում էր 6000 և 9000 դոլարով։

Գրողը կարծում է, որ բիթքոինի փլուզումը հիանալի հնարավորություն կդառնա, քանի որ ներդրողները շահույթ են ստանում, երբ գնում են, ոչ թե վաճառում։ 2021 թվականի վերջին նա նաև նախազգուշացրել էր, որ ոսկին, արծաթը, բիթքոինը և անշարժ գույքը կարող են գնային անկում ունենալ «կեղծ ինֆլյացիայի» պատճառով, որն առաջ են մղում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ու երկրի նախագահ Ջո Բայդենը:

Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոինի արժեքը իջել է 34 հազար դոլարից: Գլխավոր կրիպտոարժույթը շարունակել է իր անկումը, որը սկսվել է դեռևս անցյալ շաբաթվա վերջին: Անցյալ շաբաթ բիթքոինի գնանշումները նվազել են մինչև 35 հազար դոլար, ինչը 2021 թվականի ամառվանից ի վեր ամենացածրն է:

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին