Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:13 25-01-2022

«Զվարճալի կեղծիք». Զախարովան՝ ի պատասխան չժպտացող Լավրովի մասին Figaro-ի հոդվածի

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ֆրանսիական Figaro պարբերականի հոդվածի «անզիջում դիվանագետի» մասին՝ դեմքին «առանց ժպիտի նշույլ», կադրեր է հրապարակել ժպտացող Սերգեյ Լավրովի հետ։

Զախարովան իր Telegram ալիքում հրապարակել է տեսանյութ, որում նշում է, որ պարբերականը հրապարակել է «Անզիջում դիվանագետ» հոդվածը՝ նվիրված ՌԴ ԱԳ նախարարին, գրելով, որ «նրա դեմքը, առանց ժպիտի նշույլի, հիշեցնում է սառը պատերազմի կերպարները...»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ հնագույն ֆրանսիական պարբերականը համարվի խաբեբա», - ասվում է տեսանյութում, որին հաջորդում է լուսանկարների մի ամբողջ շարք, որոնցում նախարարը ժպտում է կամ ծիծաղում: Զախարովան Le Figaro-ի հոդվածն անվանել է «այնպիսի զվարճալի կեղծիք», որպիսին արևմտյան ԶԼՄ-ները դեռ չէին տեսել։