Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:47 25-01-2022

Բացարձակ ռեկորդ. Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 15762 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 15762 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հունվարի 22-ին՝ 11039 դեպք։

Նախօրեին կատարվել է 74200 թեստ՝ ՊՇՌ-թեստեր՝ 22335, հակագենային արագ թեստեր՝ 51865: Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 21.24%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 14.15%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 18.01%։

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14774-ի։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1.075.154 է, ապաքինվել է 972.745 մարդ։