Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:39 25-01-2022

Վրաստանում աճուրդ է հայտարարվել Սվանեթիում ոսկու արդյունահանման համար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հանքային ռեսուրսների ազգային գործակալությունը էլեկտրոնային աճուրդ է հայտարարել Արևմտյան Վրաստանի Ինգուրի գետում ավազոտ ոսկու որոնման և արդյունահանման համար։ Աճուրդի հաղթողը կկարողանա ոսկի արդյունահանել Սվանեթիում՝ Գվեբալդա և Գվալդերա բնակավայրերում, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Սակարկությունը կսկսվի փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ից 18:00-ն: Աճուրդի նախնական արժեքը 10 հազար լարի է։ Լիցենզիան ուժի մեջ կլինի 5 տարի:

Ըստ սակարկությանը կցված տեղագրական քարտեզի՝ ուսումնասիրվող տարածքը կազմում է ավելի քան 80 հա։ Ըստ աճուրդի պայմանների մի քանի պահանջներ են ներկայացվում արտոնագիր ստացած անձին, որը աշխատանքի ընթացքում չպետք է սահմանափակի քաղաքացիների՝ արտոմագրված տարածքում տեղաշարժվելու իրավունքը։ Նաև մինչև աշխատանքների մեկնարկը արտոնագիր ստացած անձը քաղաքապետարանի ներկայացուցչի հետ պարտավոր է տեղի բնակիչներին տեղեկացնել այդ մասին։