copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:47 25-01-2022

Բայդենը ներողություն է լրագրողից, նրան վիրավորելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է FoxNews-ի թղթակից Փիթեր Դուսիին այն բանից հետո, երբ նրան «շան տղա» է անվանել։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր խոսքերում անձնական ոչինչ չի եղել։ Լրագրողը ըմբռնումով է մոտեցել, նաև հավելել, որ ինչպես միշտ շարունակելու է խճճող հարցեր տալ։

Ավելի վաղ լրագրողների առաջ ելույթի ժամանակ Բայդենին բազմաթիվ հարցեր են ուղղել։ Լրագրող Փիթեր Դուսին ԱՄՆ առաջնորդին հարցրել է, թե ինչ է մտածում ինֆլյացիայի մասին: «Ինֆլյացիայի հետ կապված հարցերին կպատասխանե՞ք։ Ի՞նչ եք կարծում, ինֆլյացիան քաղաքական պատասխանատվությու՞ն է միջանկյալ ընտրություններում»,- հարցրել է նա:

Բայդենը, մտածելով, որ խոսափողն անջատված է, ասել է. «Դա մեծ արժեք է։ Ավելի շատ ինֆլյացիա: Ո՞վ է այդ հիմար շան տղան»։