copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:18 25-01-2022

Ղազախստանի նախագահը ԿԸՀ ղեկավարի պաշտոնից ազատել է Նազարբաևի դստեր խնամուն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բերիկ Իմաշևին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ղազախստանի ղեկավարի կայքում։

Իմաշևը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դարիգա Նազարբաևայի խնամին է։ Նրա դուստրը՝ Աիդան, ամուսնացած է Դարիգայի որդու՝ Նուրալի Ալիևի հետ։

Նշվում է, որ ըստ հրամանագրի, ԿԸՀ-ի նոր ղեկավար կդառնա Նուրլան Աբդիրովը: