copy image url
Ավելին 2 տարի առաջ - 19:30 25-01-2022

Ամերիկացուն մահացած են գտել պիթոններով և կոբրաներով վխտացող տանը

Մերիլենդում 49-ամյա տղամարդու դին հարևանները հայտնաբերել են նրա տանը։ Տղամարդու հետ սենյակում հարյուրից ավելի օձ է գտնվել, այդ թվում՝ թունավոր։

Բոլոր սողունները գտնվել են տերարիումներում, ուստի տղամարդու մահվան պատճառը դեռևս պարզված չէ։ Հարևանները ոստիկանություն են կանչել։ Ժամանելուց հետո իրավապահները տանը հաշվել են տարբեր տեսակի 124 օձեր, այդ թվում՝ պիթոններ և կոբրաներ։

Հայտնաբերված ամենախոշոր սողունը չորս մետրանոց բիրմայական պիթոնն է։

Տղամարդու մահն արձանագրվել է տեղում, սակայն դրա պատճառը դեռևս հայտնի չէ։