Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:11 25-01-2022

Մակրոնը մտադիր է ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի իր տարբերակն առաջարկել Պուտինին. AFP

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի իր տարբերակը։ Այս մասին hաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։

«Նախագահը դեէսկալացիայի ուղիներ կառաջարկի իր ռուս գործընկերոջը հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ «Մենք մտահոգված ենք իրավիճակով և ցանկանում ենք խուսափել լրացուցիչ անկայունությունից»,- ընդգծել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։

Նա նաև հաստատել է, որ հունվարի 26-ին Փարիզում նախատեսված է «նորմանդական ձևաչափի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ուկրաինա) քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։