copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:33 24-01-2022

ԱՀԿ ղեկավարը չի բացառել համավարակի ավարտը 2022 թվականին

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին՝ տարբեր երկրներում մի շարք համալիր միջոցների ընդունման պայմանով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Եթե երկրներն ամբողջությամբ օգտագործեն այս բոլոր ռազմավարությունները և գործիքները, մենք այս տարի կկարողանանք ավարտել համավարակի սուր փուլը։ Մենք կկարողանանք վերջ տալ COVID-19-ին՝ որպես առողջապահական ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակ»,- ասել է նա ԱՀԿ-ի գործադիր խորհրդի 150-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

Գեբրեյեսուսը նշել է, որ համավարակը դադարեցնելու համար անհրաժռշտ է, որպեսզի յուրաքանչյուր երկրի բնակչության 70%-ը պատվաստված լինի ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն խմբերին, որոնց համար հիվանդությունն առավել վտանգավոր է։ Անհրաժեշտ է նաև նվազեցնել կորոնավիրուսից մահացությունը՝ ներդնելով արդյունավետ կլինիկական բուժում, ախտորոշման, թթվածնի և հակավիրուսային դեղամիջոցների վաղ հասանելիություն։

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել դասեր քաղել համավարակից և նոր լուծումներ մշակել ՝ նման արտակարգ իրավիճակներ թույլ չտալու համար։