copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:51 24-01-2022

Գերմանիան անցել է Ռուսաստանի կողմը․ WSJ

Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը Գերմանիային չի հնազանդեցրել Սպիտակ տան կամքին։ Բեռլինն ընտրել է իր շահերը։ Վաշինգտոնում առանձնակի զայրույթ է առաջացրել Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը։

Այս մասին ամերիկյան The Wall Street Journal թերթում գրել է լրագրող Դեյվիդ Գոթհարդը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք զենքով ինքնաթիռները միշտ թռել են Գերմանիայի վրայով։ Մասնավորապես, բրիտանական պաշտպանության նախարարությունը թույլտվություն չի խնդրել թռիչքի համար։

«Բայց բանն այն է, որ Մեծ Բրիտանիան թույլտվություն չի խնդրել, քանի որ դա կստիպեր Գերմանիային բավարարել կամ մերժել խնդրանքը: Մեծ Բրիտանիան այս որոշումը բարդ համարեց կանցլեր Օլաֆ Շոլցի նոր կառավարության համար»,- գրել է Գոթհարդը։

Վաշինգտոնը վճռված է համարում, որ Ռուսաստանի կողմից «ներխուժման» դեպքում «Հյուսիսային հոսք 2» գազատարը կփակվի, Շոլցը կոչ է արել տարբերակել քաղաքական և տնտեսական խնդիրները։

«Արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը կարող է դեմ լինել գազատարին, բայց դա կառավարությունում միայն մեկ ձայն է»,- վրդովված ասել է Գոթհարդը։

Բացի այդ, ամերիկացի լրագրողը մեղադրել է Գերմանիայի կանցլերին ամեն գնով Չինաստան 150 միլիարդ դոլարի արտահանում պահելու մտադրության մեջ։

Թերթի օգտատերերը համաձայնել են հոդվածի հեղինակի հետ, որ Բեռլինը հոգում է իր շահերը, իսկ դա զայրացնում է մյուս երկրներին։ Նրանք խոստովանել են, որ գազը խիստ անհրաժեշտ է Արևելյան Եվրոպայում, և Չինաստանն ամենաշատ մեքենաներն է վաճառում։

«Ուկրաինայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները (կամ դրանց բացակայությունը) ընդհանրապես չեն ազդում Գերմանիայի վրա։ Այո, դուք նույնը կանեիք, եթե կանցլեր լինեիք»,- ասել է մեկնաբաններից մեկը։

Քննարկման մեկ այլ մասնակից առաջարկել է նախ պարզել՝ արդյոք ԱՄՆ-ն հուսալի դաշնակից է։

Մեկ այլ օգտատեր հիշեցրել է, որ գլոբալացման նպատակը հենց տնտեսական փոխկապակցման հիման վրա ցանկացած մեծ պատերազմ դադարեցնելն է: Գերմանիան այսպես է վարվում՝ նա հոգում է իր տնտեսական շահերը։