copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:09 24-01-2022

Ուկրաինայի հետ սահմանին կկենտրոնացվի «բելառուսական բանակի կոնտինգենտ». Լուկաշենկո

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին կկենտրոնացնի «բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ»։ Այս մասին նա ասել է Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեի ղեկավարի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը, իբր, վաղուց են հայտարարել Ուկրաինայի հետ սահմանին համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին։

«Դա մեզ համար կարևոր է նաև, որովհետև մենք ստիպված կլինենք այնտեղ տեղակայել բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ։ Այդ մասին խոսել են նաև Լունինեցում։ Եվ այստեղ դա կապված չէ ոչ մի օկուպացիայի հետ։ Մենք պարզապես ուզում ենք պաշտպանել մեր հարավային սահմանը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ քաղաքական գործիչները պետք է ուշադրություն դարձնեն զորքերի կենտրոնացմանը ոչ միայն Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի սահմանին, այլև Ուկրաինայի: